Ամենօրյա խոսք, մայիսի 21
Artur Simonyan21 Mai 2022

Ամենօրյա խոսք, մայիսի 21

Սրա համար թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդվեք նրա ցանկություններին:

Հռոմեացիներին 6.12

Մենք հիմա մահկանացու մարմին ունենք, բայց գիտենք, որ շուտով հոգևոր մարմին ենք ունենալու: Պողոս առաքյալն ասում է. «… թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ նրա ցանկություններին հնազանդվեք»:

Իհարկե, մարմինն ուզում է մեղք գործել, որովհետև Երկնքի արքայությունը չի ժառանգելու: Աստծո Խոսքն ասում է, որ մարմինն ապականվելու և ոչնչանալու է, այդ պատճառով ուզում է այս կյանքում հաճույք վայելել: Բայց հոգին գիտի, որ հավիտենական կյանք կա, և մտածում է մեր փրկության մասին, որպեսզի հավիտյան չտանջվենք:

Վերջին ժամանակների քրիստոնյան պետք է նորոգի իր միտքը, հոգևոր մտածելակերպ ունենա և հակառակվի մեղքին: Հրաշալի է, երբ մեղավոր մարմինը վերածվում է Սուրբ Հոգու տաճարի:

Սիրելինե'ր, ձեր մարմնի մեջ Սուրբ Հոգու տաճար կառուցեք, հոգով առաջնորդվեք, և մարմնի ցանկությունները չեք կատարի: Հիշե'ք, որ այս կյանքը ժամանակավոր է:

Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Denne episoden er hentet fra en åpen RSS-feed og er ikke publisert av Podme. Den kan derfor inneholde annonser.

Episoder(649)

Populært innen Religion og åndelighet

rss-nesten-hele-uka-med-lepperod
rss-lilli-isabelle
sektledere
sektpodden-2
rss-det-uforklarlige-med-victoria-skau
andelig-pafyll-hver-tirsdag
dokka
rss-paradigmepodden
lydartikler-fra-aftenposten
rss-tro-tull-alvor
rss-andelige-tanker-med-camillo
and-vitenskap
rss-uhoytidelig-spirituell
rss-grenselos-spiritualitet
rss-pust-for-livet
rss-losrevet
rss-lese-bibelen-sammen
rss-normalt-paranormalt
rss-wisdom-from-north-med-jannecke-oinas
rss-hel-med-mari